Սթաբս անունով կատուն, որը փաստացի իր ամբողջ կյանքի ընթացքում ծառայել է ԱՄՆ Ալյասկայի նահանգի Թալքիթնա քաղաքի պատվավոր քաղաքապետի պաշտոնում, 20 տարեկանում մահացել է քնած ժամանակ, հայտնում է KTVA հեռուստաալիքը:
New York Daily News պարբերականը հայտնում է, որ Սթաբսը մի քանի ամսական էր, երբ 1998 թվականին Թալքիթնայի (մոտ 900 բնակիչ ունի) բնակիչները նրան ընտրեցին ոչ պաշտոնական քաղաքապետ:
Կատուն ուբաթ գիշերը քնել է եւ չի արթնացել:
«Սթաբսը 20 տարի եւ 3 ամիս ապրեց: Նա մինչեւ կյանքի վերջին օրը մարտիկ էր՝ մլավելով ամբողջ օրը, ուշադրություն կամ իր կողքին մահճակալին նստել խնդրելով եւ իրեն թույլ տալ ավելի հարմար տեղավորվել, ժամերով ծնկներիդ մռռալով»,- ասել են նրա տերերը՝ Սփոունս ընտանիքի անդամները:



























