Թուրքիայում հինգաստղանի հյուրանոցում հրդեհի ժամանակ առնվազն չորս ռուսաստանցի է տուժել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Ա Հաբեր» հեռուստաալիքը։ Նրանք, ինչպես նաեւ Թուրքիայի 10 քաղաքացիներ, հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հրդեհը բռնկվել է շաբաթ առավոտյան, Կեմերում՝ Միջերկրական ծովի ափին գտնվող հյուրանոցի խոհանոցում (անունը չի նշվում)։ Փրկարարները հյուրանոցից առնվազն 400 մարդու են տարհանել։