ԱՄՆ-ում իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ երկուշաբթի վիրաբուժական դիմակներով երեք անձինք ոսկյա զարդեր են գողացել Նովատոյում մեծածախ վաճառքի խանութից, փոխացնում է Americaru-ն։
Երեկոյան ժամը 10-ին իրավապահներին կանչել են Costco Wholesale խանութ, որտեղ կասկածյալները մուրճ են օգտագործել՝ ապակե ցուցափեղկերը կոտրելու ու ոսկյա զարդերը գողանալու համար։ Հանցագործները խանութից դուրս են եկել եւ ավտոմեքենայով անհետացել դեպքի վայրից մինչ ոստիկանների ժամանումը։
Ոստիկանների խոսքով՝ ոչ ոք չի տուժել, եւ կասկածյալները զենք չեն ունեցել։




























