Պարզվել է Վանաձորում հուլիսի 30-ին, բեռնատար գնացքի անիվների տակ ընկած կնոջ ինքնությունը: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վանաձոր-Փամբակ հատվածում գնացքի գծերի տակ հայտնված ու մահացած կինը Վանաձոր քաղաքի Բուլղարական տնակային ավանի բնակչուհի, 1980 թ-ին ծնված Թ. Վանեսյանն է: Կինն ամուսնացած չի եղել, ապրել է հոգեկան խնդիրներ ունեցող եղբոր ու հոր հետ: Վերջիններս տևական ժամանակ է, ինչ հաշվառված են Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում: Հարևանների պատմելով, չնայած կինը հաշվառված չի եղել, սակայն վերջին շրջանում նրա մոտ ևս նկատել են ոչ ադեկվատ պահվածք:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ժամը15:30-ի սահմաններում Վանաձոր-Փամբակ հատվածում բեռնատար գնացքի անիվների տակ մի կին է ընկել եւ մահացել։ Ականատեսների եւ մեքենավարների պատմելով, կինը պառկած է եղել գնացքի գծերի վրա, մեքենավարը փորձել է կանգնեցնել գնացքը, ազդանշաններ է տվել, սակայն նա չի շարժվել։ Ընթանում է քննություն, որը կպարզի՝ կատարվածն ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։
.jpg)
.jpg)
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի


























