Անասնաբույժները մահից փրկել են ոզնուն, որը ուռչելով՝ գնդակի չափերի է հասել։ Այս մասին ասվում է Կենդանիների հետ դաժան վերաբերմունքը կանխելու շոտլանդական հանրության կայքում, փոխանցում է Gazeta-ն։

Գիտնականները դրա պատճառի շուրջ միայն ենթադրություններ կարող են անել: Ոզնուն փրկելու համար գիտնականները նրա մեջքին չորս սանտիմետր երկարությամբ կտրվածք են արել, որի միջոցով օդը դուրս է եկել։ Կտրվածքը պետք է բաց թողնեն մի քանի օր, մինչեւ վնասված թոքերը վերականգնվեն։ Կենդանին իրեն արդեն լավ է զգում։