Ֆրանսիացի Ֆաբրիս Գրոպեն, պատրաստվելով շուրջերկրյա ճանապարհորդության էլեկտրական սկեյթբորդով, հաջողությամբ ավարտել է իր փորձնական շրջագայությունը Ֆրանսիայում, հաղորդում է NTDTV-ը։
Գրոպեն նպատակադրվել է էլեկտրական սկեյթբորդով շուրջերկրյա ճամփորդություն իրականացնել անվաչմուշկներով իր առաջին համաշխարհային շրջագայությունից 20 տարի անց։ 1999-ին նա Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել այն բանի համար, որ 28 ամսում 27 000 կմ էր անցել անվաչմուշկներով։ Այս անգամ նա պետք է 25 000 կմ հաղթահարի։
Ընդ որում էլեկտրական սկեյթբորդը նա մտադիր է սնուցել արեւային մարտկոցից։
Ֆաբրիս Գրոպեն հասարակայնության հետ կապերի մասնագետ է։ 28 տարեկանում նա որոշել է համատեղել ճանապարհորդությոնների, սպորտի ու հաղորդակցության հանդեպ իր նախասիրությունները։ Իր նախագծերով Գրոպեն ուզում է ցույց տալ, որ կարող է ճանապարհորդել՝ առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու։




























