Դարվին քաղաքում ավստրալական Channel 9 հեռուստաալիքի խմբագրությունում պիթոն է սողոսկել, որը թաքնվել էր համակարգիչներից մեկի հետեւում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը։
Օձին բռնելու «գործընթացը» լրագրողները տեսագրել են։ Աշխատակիցներից մեկը մերկ ձեռքերով հանգիստ վերցրել է պիթոնին եւ փորձել փաթեթի մեջ դնել։ «Աստված իմ, այն փոքր չէ»,- կադրից դուրս լսվում է մեկի ձայնը։




























