Երեւանում այսօր՝ օգոստոսի 1-ին, Մամիկոնյանց-Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության մեքենան եւ 39 համարի երթուղայինը:

Բախման հետեւանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել հաստաբուն ծառերի: Վթարի հետեւանքով 4 մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքից NEWS.am-ին տեղեկացրին, որ իրենց մոտ տեղափոխվածների վիճակը միջին ծանրության է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։