Թուրքիայում ուրբաթօրյա նամազից հետո դանակահարվել է Բեյշեհիրի քաղաքապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Իզեթ Թաշչըն։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, երբ քաղաքապետն իրականացրել ուրբաթօրյա նամազը եւ դուրս եկել մզկիթից։
Հայտնի է, որ Յուսուֆ անունով անձը հարձակվել է եւ դանակով հարվածել քաղաքապետի որովայնին եւ ձախ թեւին։





























