Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության Ֆաթիհի շրջանի երիտթեւի առաջնորդ Թոլգայ Դեմիրի հայտարարությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանի գլխավորած կուսակցության երիտթեւի առաջնորդը հայտարարել է, թե երկար տարիներ մարդկությանը խաբել են, թե երկիրը կլոր է։ «Երկրի կլոր լինելու մասին պնդումները մասոնների հորինածն են։ Երկիրն իրականում տափակ է։ Իսկ ՆԱՍԱ-ի կողմից տիեզերքից արված լուսանկարները ֆոտոշոփ են։ Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ լուսանկարներ, որոնց արդյունքում համոզվել ենք»,-ասել է Թոլգայ Դեմիրը։
Նա նաեւ պնդել է, թե իրականում արեւը չի պտտվում երկրի շուրջ, այլ այն արեւելքից արեւմուտք է շարժվում, ինչը մայրամուտի եւ արեւածագի տպավորություն է ստեղծում։ Ըստ Թոլգայ Դեմիրի աստղագետները կեղծ փաստեր են բերում, թե տիեզերքում միլիարդավոր աստղեր կան, որպեսզի մարդուն որպես փոշու հատիկ ներկայացնեն ու մարդն իրեն ոչնչություն զգա այդ հսկա տիեզերքի մեջ։
Թոլգայ Դեմիրի այս «հայտնագործությունը» Թուրքիայում մեծ արձագանք է գտել։ Սոցկայքերում նրա ասածները ուրախության ու զվարճանքի թեմաներ են դարձել։



























