ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Քուվեյթի էմիրի հետ քննարկել առեւտրային ու ռազմական համագործակցությունը, նաեւ Կատարի շուրջ ճգնաժամը, հայտնում է Reuters-ը։

Ողջունելով Քուվեյթի շեյխ Սաբախ ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբախին Սպիտակ տանը, Թրամփը նշել է, որ Քուվեյթն օգնում է ԱՄՆ-ին Պարսից ծոցում։

ԱՄԷ-ն, Բահրեյնը, Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան խզել են հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան հերքում է այդ մեղադրանքները։ Քուվեյթը միջորդի դերում է հանդես եկել Կատարի ու նրա հարեւանների միջեւ ճգնաժամը կարգավորելու համար։