Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով է պարգեւատրել Լեհաստանում, Սիրիայում, Հայաստանում եւ Հունաստանում Ռուսաստանի դեսպաններին:
«Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության կուրսի իրականացման մեջ մեծ ավանդի համար Պատվո շքանշանով պարգեւատրել Լեհաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Անդրեեւին, Սիրիայում արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կինշչակին, Հայաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, Հունաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեյ Մասլովին»,- նշված է ՌԴ նախագահի հրամանագրում:




























