Բրիտանիայից 9-ամյա մի աղջիկ երկու հոգու համար դեպի Փարիզ ուղեւորության տոմս է ամրագրել՝ օգտագործելով հոր կրեդիտ քարտը, երբ ծնողները քնած են եղել։
Յան Ուիլսոնը ցնցվել է, երբ իմացել է, որ իր դուստրը՝ Սյուզանը, հազար ֆունտ է ծախսել ուղեւորության համար, որում ներառված է եղել Disneyland Express-ի գնացքի տոմս ու VIP ուղեւորություն Էյֆելյան աշտարակ, հաղորդում է Independent-ը։
Աղջիկը տոմսերը պատվիրել է գիշերը, երբ բոլորը քնած են եղել՝ ճիշտ գուշակելով հոր հեռախոսի գաղտնաբառը։
Հոր խոսքով, աղջիկը չի հասկացել, թե ինչ է անում և զղջացել է արածի համար՝ խոստանալով օգնել վճարումը կատարելիս եւ տալ 10 պենս։
Նշվում է, որ Սյուզանը ափսոսել է ծնողների գումարը և ամրագրել է Bravofly ավիաընկերության առավել մատչելի տոմս։
Յան Ուիլսոնը միայն մի քանի օր անց է հայտնաբերել, որ PayPal-ի իր հաշվից հանվել է 1005 ֆունտ։ Ավելի ուշ ընկերությունը նույնիսկ համաձայնվել է որպես բարի կամքի դրսեւորում՝ փոխհատուցել գումարը։




























