ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը հեռացել է այն սրահից, որտեղ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի առաջնորդների համար ընդունելություն էր կազմակերպվել: Թրամփը հեռացել է՝ չսպասաելով ընդունելության ավարտին: Ընթրիքի ժամանակ ՌԴ եւ ԱՄՆ ղեկավարները չեն շփվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թրամփը հեռացել է մինչ ընդունելության ավարտը՝ մյուս երկրների ղեկավարների հետ հեռախոսով լուսանկարներ անելով: Ընթրիքի ժամանակ ինչպես եւ Պուտինը, Թրամփը զրուցել է միայն սեղանակիցների հետ:
Պուտինը եւ Թրամփը հանդիպել են լուսանկարվելու արարողության ժամանակ՝ ողջունելով միմյանց ձեռքսեղմումով:
Այնուհետ նախագահները գնացել են ընթրիքի՝ նստելով իրարից ոչ հեռու:




























