Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը մի կողմից Հայաստանին տալիս է ամեն ինչ, մյուս կողմից՝ ոչինչ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԵՊՀ եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նրա խոսքով, ԵՄ-ի եւ այլ երկրների հետ համագործակցության հիմքում ընկած են սկզբունքներ, որոնք զգալի չափով նպատում են, որ տեղի իշխանությունները գնան իրական բարեփոխումների իրականացման:
«Հայաստանը չի կարող ընդլայնել իր տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ, քանի որ ֆորմալ առումով, հանդիսանում է ԵՏՄ անդամ»,-ընդգծեց Ղազինյանը:
Միաժաման, ըստ նրա, այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության աջակցությունը:




























