ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգթոնը հանդես է գալիս «ազատ եւ բաց» Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի օգտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները հավատարիմ է ազատ եւ բաց Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, որտեղ ուժեղ անկախ երկրները հարգում են միմյանց ինքնիշխանությունը, հետեւում են  օրենքի գերակայությանը եւ պատասխանատու առեւտուր են զարգացնում»,- ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է այս տարածաշրջանում անկախ գործընկերներ ունենալ, այլ ոչ թե դրսից կառավարվող պետություններ: «Մենք ձգտում ենք երկկողմանի պայմանագրեր կնքել այն գործընկերների հետ, որոնք հետեւում են ազնիվ եւ երկկողմանի առեւտրի սկզբունքներին»,- ամփոփել է նա:

Չան Դայ Կուանգն իր հերթին հայտնել է, որ կողմերը կարեւոր համաձայնագրեր են կնքել տնտեսության եւ առեւտրի ոլորտներում: «Ինչ վերաբերում է Վիետնամական պատերազմի ժառանգությանը, ապա դրան մեծ առաջնայնություն է տրվում: Մենք մտադիր ենք ակտիվորեն համագործակցել»,- հավաստիացրել է Վիետնամի նախագահը: