Վիետնամը եւ Չինաստանը պայմանավորվել են Հարավչինական ծովի շուրջ հակամարտություններից խուսափել՝ տարածաշրջանի այլ երկների հետ լարվածության մեղմացման նպատակով երկխոսության նոր ուղի գտնելու համար, հաղորդում է AFP-ն:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Վիետնամ կատարած այցից հետո, երկու երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պայմանավորվել են խաղաղություն պահպանել ծովում:

Կողմերը պայմանավորվել են «չանել քայլեր, որոնք բարդացնում կամ ընդլայնում են վեճերը, Արեւելյան ծովում պահպանել խաղաղություն եւ կայունություն», նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամին խնդրի լուծման համար օգնություն էր առաջարկել:

«Եթե ես, որպես միջնորդ, կարող եմ օգնել, դիմեք ինձ: Ես շատ լավ միջնորդ եմ», - ասել է նա: Վիետնամը նրա առաջարկին դեռ չի արձագանքել:

Չինաստանն իր հերթին օտարերկրյա միջամտությանը դեմ է արտահայտվել: