Հյուսիսային Կորեա մտնելու փորձի ժամանակ 58-ամյա ամերիկացին ձերբակալվել է: ABCNews- ը հաղորդում է, որ երեք օր առաջ Լուիզիանայից մի տղամարդ  Հարավային Կորեա է ժամանել: Նա փորձել է անցնել հարավը եւ հյուսիսը բաժանող քաղաքացիական վերահսկողության գիծը:

Yonhap-ի հաղորդմամբ՝ ամերիկացուն նկատել են տեղացիները եւ այդ մասին հայտնել են զինվորականներին:

Տղամարդու անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա քննիչներին ասել է, որ ցանկանում է Հյուսիսային Կորեա հասնել «քաղաքական նկատառումներից»: