«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան  կազմակերպությունը եւ եւս 36 ՀԿ բաց նամակ են գրել՝ կոչ անելով, որ ԵՄ–ն ստիպի Ադրբեջանին  դադարեցնել ճնշումները: Նամակի հեղինակների կարծիքով ԵՄ–ն պարտավոր է համապատասխան պահանջով դիմել  Իլհամ Ալիեւին՝ Բրյուսել կատարած իր այցի ժամանակ, որտեղ կայանալու է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը:

Նամակում ներկայացված գերակայությունները ներառում են ձերբակալված լրագրողների ազատ արձակում, հարգանք լրատվամիջոցների նկատմամբ եւ հետաքննող լրագրողների եւ իրավապաշտպանների, ինչպիսին Խադիջա Իսմայիլովան է, ուղեւորությունների կամայական արգելքի չեղարկում: