Անհայտ անձը Նիսի նավահանգստի մոտ անցորդների ուղղությամբ կրակ է բացել։ Ոստիկանները շղթայել են նավահանգիստը, հայտնում է Nice Matin–ը։

Հաղորդվում է, ոստիկանական գործողություններ են ընթանում նաեւ հանգստավայր–քաղաքի մեկ այլ շրջանում։ Ոստիկանները շղթայել են Սեն Ռոշ թաղամասը, որի տներից մեկում դիրքավորվել է տղամարդը։

Միջադեպի պատճառը հարեւանների միջեւ վեճն է  եղել, որոնց կասկածյալը սպառնում էր զենքով։ Նիսի ոստիկանությունը հայտնում է, որ  հատուկ նշանակության ջոկատներն արդեն մտել են Լուի Բրայլի անվան բուլվարի վրա գտնվող տունը, սակայն այն դատարկ է եղել։ Իրավապահները փնտրում են տան տիրոջը։