Կոսովոն արժանի է ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Այս մասին հայտարարել  է Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայը`ելույթ ունենալով Պրիշտինայում կայացած «ՆԱՏՕ-ն եւ Արեւմտյան Բալկանները. տարածաշրջանային դինամիկան անվտանգության գլոբալ մարտահրավերների դարաշրջանում» խորագրով գիտաժողովում, հաղորդում է RTLK- ն:

«Կոսովոն արժանի է ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի Կոսովոն մնա ՆԱՏՕ-ում: Մենք ջանքեր ենք գործադրում Կոսովոյի Զինված ուժերի ստեղծման համար եւ կարծում ենք՝ մինչեւ 2020 թվականը կավարտենք Դաշինքին միանալու գործընթացը», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Կոսովոն ՆԱՏՕ-ին տարածաշրջանի կայունության հատուկ գործոն է համարում, հատկապես երբ խոսքը վերաբերում է արմատականության դեմ պայքարին:

Հարադինայը նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները տարբեր խնդիրներ են ունենում `շեշտելով Ռուսաստանի միջամտությունը Բալկաններում, ծայրահեղականություն, կազմակերպված հանցագործություններ, կիբերհարձակումներ եւ սոցիալտնտեսական ցնցումներ՝ նշելով, սակայն, որ ՆԱՏՕ-ն օգնում է այս ուղղությամբ:

 Նա եւս մեկ անգամ նշել է, որ, որ Կոսովոյին պետք է թույլ տրվի բանակ ունենալ, եւ բանակն այդ խնդիրները պետք է կատարի ՆԱՏՕ-ի հետ միասին: