Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանել է «Առավոտ»-ի հարցերին:

Ըստ Պետական վիճվարչության տվյալների, հանրապետությունում ամենից աղքատ մարդիկ ապրում են Շիրակի մարզում եւ Գյումրիում, ինչու՞ է այդպես:

Արդյունաբերությունն է պատճառը, նախկին Լենինականում եղել է 90 հազար աշխատատեղ, ցավոք, հիմա Լենինականը՝ Գյումրին, հանրապետության արդյունաբերության հետ կապված մոտ 8-9-րդ տեղում է գտնվում, եւ դրանից է կախված, որովհետեւ մարդիկ աշխատատեղ ունեն, երկրորդ քաղաքը պետք է երկրորդ արդյունաբերությունն  ունենա հանրապետությունում: Ասենք, գյուղեր կան, մի քանի գյուղեր, իրար հետ ավելի շատ արդյունաբերություն ունեն, ավելի շատ աշխատող ունեն, քան երկրորդ կամ երրորդ քաղաքը, պետք է երկրորդը իր չափով ունենա, երրորդն էլ իր չափով, ոչ միայն Երեւանը ունենա:

Երեւանի քաղաքապետի պաշտոնանկության հետ կապված:

Ըհը, անպայման պըտի ինձի հարցնե՞ք:

Չէ, անեկդոտ կա:

Տարոսը մեր մոտ գա, հա՞:  

Հա:

Մենք սպասում ենք Դոմինգոյին: Դոմինգոյին «կակռազ» մենք սպասում ենք, լեննագանցիք եղաններով սպասում են Դոմինգոյին: (Դոմինգոյի Հայաստան կատարած այցից հետո է, որ սկսվեցին պաշտոնանկությունները-NEWS.am)

«Առավոտ»-ի հարցազրույցին ուշի-ուշով հետեւել են նաեւ մի խումբ մարզպետներ, այդ թվում եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը. Նա հանգստացած շունչ է քաշել. «Լավ է՝ մեզ հարց չտվիր»: