Ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպությունը նախատեսել է Արաբական թերակղզում թունավորել մթերքները, որոնք օգտագործվում են ամերիկյան սրճարաններում եւ ռեստորաններում:
Ինչպես հաղորդել են ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչները, դաշնային մարմինները մի շարք հանդիպումներ են ունեցել հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ, քննարկել թունավորման պոտենցիալ վտանգը, ինչպես նաեւ հերթական անգամ ուշադրություն է դարձվել ստացվող սննդամթերքի անվտանգության կաննոներին խստագույնս հետեւելու խնդրին:
ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սմիթը հրաժարվել է մեկնաբանել սննդամթերքի թունավորելու ահաբեկիչների պլանները, հասկացնել տալով, որ «Ալ-Քաիդան» այդքան ուժ ու միջոցներ չունի Արաբական թերակղզում նման ահաբեկչություն իրականացնելու համար:





























