Յուրաքանչյուր տարի նոր բառեր եւ արտահայտություններ է մտցնում բառապաշար, որոնք աննկատ, սակայն միեւնույն ժամանակ արագ եւ վստահորեն արմատավորվում են ենթագիտակցության մեջ: Անցյալ տարի այդպիսի բառերից մեկի հեղինակ էր դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հենց նրա շնորհիվ «ֆեյք լուրեր» կամ «թրամփիզմ» արտահայտությունը արդեն որեւէ մեկին չեն զարմացնում: Սակայն դրանք արդեն ավելին են, քան պարզապես բառեր. դրանք հասկացություններ են, որոնց իմաստը շատ ավելի խորն է եւ՝ հաճախ վտանգավոր: NEWS.am-ի խմբագրությունը փորձել է պարզել, թե ինչպես են այդ «նոր» խոսքերը ազդել մեր կյանքի վրա եւ ինչի կարող են հանգեցնել:
«Ֆեյք լուրեր»
Այս արտահայտությունը, իհարկե, Թրամփը չի հորինել, սակայն հենց նա է այն հայտնի դարձրել: Թրամփի նախագահության առաջին տարին նշանավորվեց ամերիկյան լրատվամիջոցների լուրջ առճակատմամբ, որոնց Թրամփը շարունակ մեղադրում էր «ֆեյք լուրերի» տարածման մեջ: Եվ շատ հաճախ Թրամփը ճիշտ էր:
«Վիքիպեդիա»-ի տվյալներով՝ «ֆեյք լուրերը» տեղեկատվական միստիֆիկացիա է կամ՝ ապատեղեկատվության կանխամտածված տարածում սոցիալական մեդիայում եւ ավանդական ԶԼՄ-ներում, որի նպատակն է մոլորեցումը՝ ֆինանսական կամ քաղաքական օգուտներ ստանալու համար:
Այսօր արդեն հստակ է, որ «ֆեյք լուրերը» պարզապես բառակապակցություն կամ լրագրողի ոչ պրոֆեսիոնալ աշխատանք չէ, այլ՝ շատ ավելին: Ցավոք, «ֆեյք լուրերը» մշակույթի մի մաս, ազդեցության գործիք է դառնում, թող՝ ոչ անմաքուր, սակայն, ինչպես իրականությունն է ցույց տալիս, բավականին արդյունավետ:
Այս երեւույթին տրակտատներ եւ ուսումնասիրություններ են նվիրվում, ինչը հերթական անգամ խոսում է հօգուտ այն բանի, որ «ֆեյք լուրերը» այլեւս պարզապես արտահայտություն չէ: Տարբերել «ֆեյք լուրը» «ոչ ֆեյք լուրից» գրեթե անհնար է:
Գործակալությունը հրապարակել է «Հոռետեսի ուղեցույցը»՝ ամենավտանգավոր իրադարձությունների ութ սցենար, որոնք կարող են տեղի ունենալ մինչեւ 2028 թվականը: Նրանցից մեկի համաձայն՝ «ֆեյք լուրերը» կսպանեն Facebook-ը:
Այս սցենարի համաձայն՝ 2018 թվականին ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք ընտրությունները ցույց կտան, որ Facebook-ը եւ այլ տեխնոլոգիական ընկերություններ չեն կարողանա կանգնեցնել ապատեղեկատվության տարածումը, իսկ մեկ տարի անց սոցիալական ցանցը հազարավոր մարդկանց կվարձի՝ կասկածելի բովանդակություն հայտնաբերելու համար, սակայն «գտնել չարամտին» չի հաջողվի, նշվում է սցենարում: Ավելի ու ավելի շատ երկրներ «կսկսեն հետեւել են Ռուսաստանի օրինակին» եւ «թրոլման գործարաններ» կստեղծեն՝ որպես հատուկ ծառայությունների նոր զենք:
Արդեն 2025 թվականին ոչ ոք չի իմանա՝ որն է ճշմարտությունը, իսկ որը՝ հորինվածք, իսկ Facebook-ը, Twitter-ը եւ Google-ը կդադարեն գոյություն ունենալ ներկայիս ձեւով, գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով գործակալությունը:
Հռոմի Պապը «ֆեյք լուրերը» լուրջ մեղք է անվանել՝ կոչ անելով լրագրողներին ճշգրիտ եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրել` խուսափելով միակողմանի մոտեցումից, նշելով, որ հենց նրանք են իրականացնում ժողովրդավարական հասարակություններում հիմնարար գործառույթներից մեկը: Բայց ես չեմ կարծում, որ վախը դժոխքի կրակներից կարող է դադարեցնել «ֆեյք լուրերի» տարածումը:
«Թրամփիզմ»
Այստեղ կրկին աշխատել է Դոնալդ Թրամփը: Collins անգլերեն բառարանը այս բառի երկու սահմանում է տալիս.
1. Դոնալդ Թրամփի կողմից քարոզվող քաղաքականություն՝ հատկապես այն, որը կապված է ներկա քաղաքական կառույցից հրաժարման եւ Ամերիկայի ազգային շահերին ակտիվ ձգտման հետ
2. Դոնալդ Թրամփին վերագրվող հակասական կամ զայրացուցիչ հայտարարություն:
Գաղափարապես «թրամփիզմը» օգտագործվում է ամերիկյան քաղաքականության լուրջ քննարկումներում եւ Թրամփի թեկնածության ու նրա նախագահության համատեքստում: Լեզվաբանական համատեքստում, որպես կանոն, այս բառը ավելի շատ ծաղրական բնույթ է կրում: Երկու իմաստներն էլ, որպես կանոն, օգտագործվում են նախագահի քննադատների կողմից եւ կարող են նվաստացուցիչ իմաստով օգտագործվել: Նմանատիպ սահմանում կարելի է գտնել Dictionary.com-ում:
Իսկ ահա Ջեյն Քոսթոնը Vox.com-ում հրապարակված իր հոդվածում կարծիք է հայտնում, որ նման հասկացություն ընդհանրապես գոյություն չունի: ««Թրամփիզմը» քաղաքական գաղափարախոսություն չէ: Դա հեքիաթ է: «Թրամփիզմը» ամբողջական կտորից էր հյուսված՝ իր կողմնակիցների եւ ընդդիմախոսների կողմից, հյուսված է «Գործարքի արվեստ»-ից (Թրամփի գիրքը) եւ Թրամփի թաքուն մտքերը գուշակելու փորձերից, իր որոշումների եւ թվիթների հիման վրա: Թրամփի հանճարը կայանում է նրանում, որ թույլ տալ միլիոնավոր մարդկանց հավատալ այն ամենին, ինչին նրանք ուզում էին հավատալ նրա քաղաքականության եւ նախասիրությունների հետ կապված», - կարծում է Քոսթոնը:
Սեռական ոտնձգություններ
Այս արտահայտությունը նոր չէ, սակայն հենց 2017 թվականին այն հատկապես տարածվեց Հարվի Վայնշտեյնի մերկացումից հետո աղմկահարույց սեռական սկանդալների հետ կապված: Սակայն սեռական ոտնձգությունների թեման առաջ եկավ նաեւ Թրամփի շնորհիվ. վերջինիս նախընտրական արշավի ժամանակ տասնյակ կանայք հայտարարում էին միլիարդատիրոջ կողմից սեռական ոտնձգությունների մասին:
Դրանցից մի քանիսը թվագրված էին դեռ 1979 թվականով, սակայն դա ոչ ոքի չշփոթեցրեց: Վայնշտեյնի պատմությունը սեռական ոտնձգությունները նոր մակարդակի վրա հանեց: Ամերիկացի եւ եվրոպացի կանանց մեծ մասը, մի օր արթնանալով, որոշեց, որ ամբողջ կյանքի ընթացքում ալֆա տղամարդիկ իր նկատմամբ ոտնձգություններ են կատարել: Որոշ դեպքերում իրավիճակը իսկական մարազմի էր հասնում: Օրինակ, եթե տղամարդը կնոջը ասի, որ նա գեղեցիկ է, ապա դա արդեն կարող է որպես ոտնձգություն դիտվել:
Քաղաքական գործիչները հրաժարական էին տալիս, քանի որ երկիմաստ հաճոյախոսություն էին արել, ոմանք անգամ վերջ տվեցին կյանքին, հոլիվուդյան աստղերի կարիերաները հօդս ցնդեցին: Իհարկե, ոչ բոլոր մեղադրանքներն էին անհիմն, սակայն երբ մեծահասակ, ճերմակած կինը արցունքներն աչքերին թղթով «սրտաճմլիկ» հայտարարություն է կարդում այն մասին, թե ինչպես էր 30 տարի առաջ ինչ-որ մեկը բռնում նրա մարմնի տարբեր մասերից, իսկ նա «շփոթվել» էր եւ չգիտեր՝ ինչ անել, եւ միայն հիմա է գլխի ընկել, ապա դժվարությամբ կարելի է հավատալ այս ամբողջ «Սանտա Բարբարա»-ին:
Թվասեռամոլներ (թվային սեքսուալներ)
Հուսամ, որ ես մինչեւ այդ չեմ ապրի: Այնուամենայնիվ, մոտ ապագայում, թերեւս, նոր կողմնորոշում առաջ կգա` թվասեռամոլություն: Այս եզրակացությանն են հանգել Կանադայի Մանիթոբայի համալսարանի էթիկայի մասնագետները:
Թվասեռամոլները մարդիկ են, որոնց սեռական ցանկությունն անքակտորեն կապված է վիրտուալ աշխարհի հետ: Փորձագետները կոչ են անում հոգեթերապեւտներին պատրաստվել սեքս ռոբոտների եւ վիրտուալ իրականությունում սեքսի հակումով տառապող հաճախորդների հոսքին: Սեքսի ռոբոտները ավելի ու ավելի տարածված են դառնում: Այնուամենայնիվ, վիրտուալ ինտիմ զուգընկերների հետ շփումը շարունակում է որոշակի էթիկական եւ հոգեբանական հարցեր բարձրացնել, գրում է շվեյցարական Le Temps թերթի լրագրող Էմիլի Տուրետինին:
Սեռական հաճույքների համար նախատեսված տիկնիկ ռոբոտները, որոնց տեսքը հասել է ցնցող իրական մակարդակի, կարելի է ձեռք բերել մի քանի մասնագիտացված արտադրողներից:
Դրանք կարող են շարժվել, հեշտ են կառավարման համար՝ մարմնի բազմաթիվ մասերում գտնվող սենսորների շնորհիվ, եւ արձագանքում են հպումներին: Որոշ մոդելներ ծրագրավորված են հիսուն տարբեր դիրքերի համար, եւ նրանց դեմքերը կարող են փոխել արտահայտությունը: Նրանք կարող են նաեւ հագեցած լինել անհատականությամբ եւ զրուցել՝ ձայնի ճանաչման եւ արհեստական ինտելեկտի շնորհիվ:
Գիտական 7 խոշոր բացահայտումներ, որոնք 2017-ին դուք, հավանաբար, չեք նկատել
2017-ի ամենավատ սմարթֆոններն ու այլ գաջեթները (ֆոտո)
2017-ի գիտության ամենահայտնի նորությունները. ասուպների ձայներից մինչեւ հունական առասպելներ (Ֆոտո)
2017-ի լավագույն սմարթֆոնները. iPhone X-ից մինչեւ Nokia 6 (Ֆոտո)
2017 թվականի բնական ֆենոմենալ կորուստները (ֆոտո, վիդեո)
National geographic. 2017-ի չբացահայտված գիտական գաղտնիքները
2017 թվականի կարեւոր գիտական հայտնագործությունները (վիդեո)
2017 թվականի ամենադաժան ահաբեկչական գործողությունները (վիդեո)




























