Երեւանում խնդիրներ կան տրանսպորտի ոլորտում, եւ քաղաքապետարանը դա լավ է հասկանում: Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ եթե համեմատենք մայրաքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրը, որը կար եւ՛ նախկինում, եւ՛ հիմա, ապա դրական փոփոխություններն այդ ուղղությամբ հնարավոր չէ չնկատել:
«Հիշեք, թե ինչպիսի տեխնիկա մենք ունեինք այն ժամանակ, եւ ինչպիսին է այն հիմա: Իհարկե, խնդիրը լիովին լուծելը բավականին դժվար է, եւ խնդիրներ դեռ կլինեն»,-ասել է Հարությունյանը` դժգոհելով, որ քաղաքացիները արագորեն ընտելանում է լավ փոփոխություններին, եւ ժամանակի ընթացքում դա սկսում է նրանց չբավարարել, ինչի պատճառով էլ պահանջների մակարդակը բարձրանում է:




























