Հունվարի 9-ից 11-ը Լաս Վեգասում անցկացվող CES սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում ցուցադրել են ստրիպտիզ պարող ռոբոտների: Андроиды R2-DD-ը եւ TripleCPU-ը Sapphire ակումբում իրական պարողների հետ միասին ելույթ են ունեցել, հաղորդում է Meduza-ն:
Ցուցահանդեսի այցելուներին ռոբոտները դուր չեն եկել: Շատերը բողոքել են, որ անդրոիդները անիրական են:
«Ինձ թվում է այս ռոբոտները բացարձակ ճկուն չեն, կյանքում ոչ ոք այդպես չի շարժվում: Նրանց ձողի վրա պարելու դասեր են պետք», — ասել է հանիսատեսներից մեկը:
Մյուսները CES-ին սեքսիզմի մեջ են մեղադրել:
Ըստ MakeLoveNotPorn ստարտափի հիմնադիր Սինդի Գալոփի՝ ցուցահանդեսի կազմակերպիչները կանանց համար անհարմար միջավայր են ստեղծել: Նա կարծում է, որ ստրիպտիզ պարող ռոբոտները ամրապնդում են տղամարդկանց կանխակալ վերաբերմունքը ցուցահանդեսին մասնակցող կանանց նկատմամբ: CES-ն իսկապես գենդերային հավասարության հետ խնդիրներ ունի. կանայք երկու տարի է զեկույցներով հանդես չեն եկել:




























