Հայաստանը գտնվում է բավականին բարդ տարածաշրջանում եւ ոչ պակաս բարդ ժամանակաշրջան է ապրում: Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով` աշխարհում միտումները չափազանց արագ են փոխվում, ուստի անկանխատեսելի են: «Հիշեք, օրինակ, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները, երբ ռուսական հեռուստաալիքներով հակաթուրքական քարոզչություն էր տարվում, իսկ հետո իրավիճակը մեկ օրվա ընթացքում փոխվեց»,- նշեց Քոչարյանը` հավելելով, որ աշխարհում իրավիճակը նույնքան արագ է փոխվում:
Միեւնույն ժամանակ, քաղաքագետի խոսքով, անհրաժեշտ է այնքան ուշադիր եւ զգույշ լինել, որպեսզի պահը բաց չթողնել եւ չհայտնվել «հաղթողների կողմից տրորվածի» դերում, ինչը Հայաստանի պատմության մեջ ապրբերաբար տեղի է ունեցել: Ըստ Կարեն Քոչարյանի՝ նման իրավիճակում նույնիսկ փորձագետներն իրենց հայտարարություններում եւ վերլուծություններում պետք է չափազանց զգույշ լինեն:
Առկա պայմաններում Հայաստանը պետք է ծայրահեղ զգույշ գործի. փորձագետ
Թեմա
Տեղադրություն




























