Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության կանխման եւ դրա դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան:

Կոնվենցիան ստորագրեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի մասնակցությամբ:

Հայաստանը դարձավ ԵԽ անդամ 45-րդ երկիրը, որը Կոնվենցիան ստորագրել է: 47 երկրներից փաստաթուղթը չեն ստորագրել Ադրբեջանն ու Ռուսաստանը:

Կոնվենցիան այն վավերացրած երկրների կառավարություններին պարտավորեցնում է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեւերի դեմ՝ հետապնդումից եւ սեռական ոտնձգությունից մինչեւ ընտանեկան բռնություն, ստիպողական ամուսնություն եւ կանացի սեռական օրգանների խեղումներ:

Կոնվենցիայով նաեւ մոնիթորինգի հատուկ մեխանիզմ է սահմանվում («GREVIO») անդամ երկրների կողմից բոլոր դրույթների արդյունավետ իրականացման համար: