Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ Կոսովոյի ինքնավար հանրապետության նախագահ Հաշիմ Տաչին համաձայնել են շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսությունը՝ չնայած սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչին:
Հիշեցնենք, որ Կոսովոյի եւ Մետոխիայի հարցերով փոխնախարար Օլիվեր Իվանովիչը, որը նաեւ Կոսովոյի սերբերի առաջնորդներից մեկն էր, երեքշաբթի օրը սպանվել է Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում: Իվանովիչը վերջին շրջանում ղեկավարում էր «Ազատություն, ժողովրդավարություն եւ արդարություն» քաղաքական շարժումը:
«Երեկ նախագահներ Վուչիչը եւ Տաչին հեռախոսազրույց են ունեցել: Նրանք համաձայնել են շարունակել երկխոսությունը հարաբերությունների հետագա կարգավորման վերաբերյալ»,- լրագրողներին հայտնել է Կոսյանչիչը:




























