Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն  Instagram-ի իր էջում հայտարարել է հղիության մասին:
«Կլարկը (վարչապետի ամուսինը) եւ ես իսկապես  հուզված ենք, որ հունիսին մեր թիմը կընդարձակվի՝ երկուսից դառնալով  երեքը»,-գրել է Արդենը:
Նա ավելացրել է, որ մտադիր է  համատեղել քաղաքական կարիերան եւ մայրական պարտականությունները: