ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը կոչ է արել թուրքական իշխանություններին ակտիվացնել իրենց ջանքերը Հրանտ Դինքի սպանության  մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

 «11 տարի  է անցել այն օրից,  երբ սպանվեց մեծ գրող եւ լրագրող Հրանտ Դինքը: Մենք չենք մոռանում: Ես կոչ եմ անում թուրքական իշխանություններին ակտիվացնել իրենց ջանքերը նրա սպանության համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: 11 տարի անց պետք է արդարություն հաստատվի», - իր միկրոբլոգում գրել է նա:

Ավելի վաղ այսօր Ստամբուլում «Ակոս» թերթի նախկին խմբագրությունում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում: