Չերկիզովոյի նախկին շուկայի աշխատակիցների արհմիությունն առաջարկել է Մոսկվայի արեւելքում գտնվող Կալոշինո արդյունաբերական գոտիում ստեղծել մեծածախ առեւտրի համալիր` 400 հազար քմ տարածքով, գրում է Ինտերֆաքսը:

«Չերկիզոնի» նախկին առեւտրականներն առաջարկում են կառուցել առեւտրի 20 հազար կետով երեք հարկանի համալիր: Ըստ նախագծի` տարածքի կեսը կտրամադրվի ռուսաստանցիներին, մնացածը` Չինաստանի, Վիետնամի, Թուրքիայի, Հարավային Կորեայի եւ ԱՊՀ երկրների ձեռներեցներին: Նախատեսվում է 1 միլիարդ դոլարի ներդրում: Գաղափարի հեղինակներն արդեն ունեն 20 հազար ձեռներեցների համաձայնություն: Նրանք չեն ցանկանում համագործակցել խոշոր կառույցների, այդ թվում Թելման Իսմայիլովի ԱՍՏ խմբի հետ:

Մոսկվայի նոր իշխանությունն առայժմ թերահավատորեն է տրամադրված նախագծին: