Ազատազրկման դատապարտված լրագրող Էռնեստ Վարդանյանը ներման խնդրանքով դիմել է Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիրնովին:
«Հարգելի Իգոր Նիկոլաեւիչ, խնդրում եմ հավատալ իմ անկեղծ զղջմանը եւ ներում շնորհել` հնարավորություն տալով ինձ վերադառնալ բնականոն կյանքի, հանուն իմ ընտանիքի եւ Մերձդնեստրի ժողովրդի բարօրության», - ասվում է խնդրագրի տեքստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Վարդանյանը ձեռագիր նամակում ամբողջովին ընդունել է մեղքը եւ խոստացել ջանք գործադրել` պատճառած վնասը փոխհատուցելու համար: Նա նաեւ գրում է, որ ակտիվորեն համագործակցել է քննչական մարմինների հետ: Խնդրագիրը դեկտմեբերի 17-ի ամսաթվով է:
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն դատարանը դեկտեմբերի 16-ին Վարդանյանին մեղավոր էր ճանաչել պետական դավաճանության համար եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման:





























