Մոսկվայում ոստիկանության աշխատակից է սպանվել:
Անհայտ անձը կրակել է գազային ատրճանակից ոստիկանության փոխգնդապետի վրա: Ստացած վնասվածքներից իրավապահը սպանվել է տեղում:
Միջադեպի մասին տեղեկատվությունը ստացվել է կեսգիշերին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վերելակում հայտնաբերել են քաղաքացիական հագուստով տղամարդու դին:
Պարզվել է, որ սպանվածը ոստիկանության փոխգնդապետ, 34-ամյա Վլադիմիր Յուրիի Կոնստանտինովն է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:





























