Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի հասարակության հետ փոխհարաբերությունների բաժնի ղեկավար հայր Վսեվոլոդը ռուս կանանց խորհուրդ է տվել «արտաքին տեսքի հարցում ավելի լուրջ լինել».
«Կարճ շրջազգեստ հագնելով` աղջիկը կարող է սադրել ոչ միայն կովկասցու, այլեւ ռուսի: Եթե աղջիկը նաեւ հարբած է, ապա առավել եւս սադրում է: Իսկ եթե աղջիկն ակտիվորեն մարդկանց մղում է հաղորդակցման, իսկ հետո զարմանում է, որ բռնաբարություն տեղի ունեցավ, ապա նա առավել եւս սխալ է: Մեր կանանց արտաքին տեսքը լուրջ թեմա է, որն արժե քննարկել», - Մոսկվայում կայացած միջէթնիկ հարաբերությունների թեմայով կլոն սեղանի ժամանակ հայտարարել է եկեղեցու ներկայացուցիչը, հաղորդում է kavkasia.net-ը:





























