Վենեսուելայի Կոմունիստական կուսակցությունը երկրի առաջնորդի պաշտոնում առաջադրել է  գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հաղորդում է AVN գործակալությունը։

Փետրվարի 27-ին Վենեսուելայի նախագահը կգրանցի իր թեկնածությունը ազգային ընտրական խորհրդում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վենեսուելայի նախագահական ընտրությունների օրը կարող է փոխվել։ Նախնական տեղեկություններով դրանք պետք է տեղի ունենան ապրիլի 22-ին։