Henley & Partners ընկերության կողմից կազմված վարկանիշում 2014 թվականից ի վեր առաջատարն Գերմանիան է եղել, որից ներկայումս առաջ են անցել միանգամից երկու երկիր, հաղորդում է ՌԲԿ–ն։

Ըստ Henley&Partners ընկերության՝ քաղաքացիների ազատ տեղաշարժման հնարավորության մակարդակով անձնագրերի՝ 2018 թվականի առաջատարներն են Ճապոնիան և Սինգապուրը։

Այս երկրների քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 180 երկիր։ Գերմանիայի անձնագրով կարելի է այցելել 179 երկիր։

Երրորդ հորիզոնական են զբաղեցնում միանգամից 7 երկիր՝ Իտալիան, Ֆինլանդիան, Իսպանիան, Դանիան, Ֆրանսիան, Շվեդիան եւ Հարավային Կորեան։ Այս երկրների քաղաքացիները առանց վիզայի կարող են մուտք գործել 178 երկիր։

Հետաքրքիր է, որ Ուկրաինան բարելավել է իր դիրքերը միանգամից 16 հորիզոնականով, որն կապված է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի համաձայնագրի կնքմամբ։ Ուկրաինայի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել 118 երկիր։ Ռուսաստանի պարագայում այդ երկրների թիվը 114–ն է։