ԱՄՆ Գերագույն դատարանը կայացրել է այս որոշումը Թրամփի վարչակազմի բողոքարկումից հետո, որը նրանք ներկայացրել էին ԱՄՆ-ի 9-րդ շրջանի Վերաքննիչ դատարան: 2016-ին ընդունված որոշումը պատասխան էր դարձել մշտական իրավական կարգավիճակ ունեցող միգրանտ Ալեխանդրո Ռոդրիգեսի դատական հայցին: Նա ձերբակալվել էր միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից եւ առանց լսումների իրավունքի երեք տարի բանտում էր անցկացրել: Արդյունքում, նա ազատ էր արձակվել, իսկ արտաքսման որոշումը չեղարկվել էր, հաղորդում է NASHIUSA-ն:

Միեւնույն ժամանակ, գործող գեներալ Յան Գերշենգորնը հայտարարել էր, որ միգրանտների՝ առանց լսումների 6 ամսով ձերբակալման մասին օրենքը սխալ է: Իր նոր որոշմամբ դատարանը հաստատել է կառավարության՝ միգրանտներին ձերբակալելու իրավունքը, մինչեւ կպարզվի՝ ունի նա երկրում գտնվելու օրինական իրավունքներ, թե ոչ: «Միգրացիոն պաշտոնյաները միգրացիոն գործընթացների շրջանակներում լիազորված են ձերբակալել որոշ օտարերկրացիների, մինչեւ կպարզվի՝ կարող են նրանք օրինականորեն ներկա գտնվել երկրում, թե ոչ»,- նշել է Սամուել Ալիտոն, ով բարձրաձայնել է մեծամասնության կարծիքը: