Առաջիկա տասնամյակում Ռուսաստանում անհրաժեշտ է ապահովել բնակչության բնական աճը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անհրաժեշտ է պատասխանել այդ մարտահրավերներին եւ առաջիկա տասնամյակում ապահովել Ռուսաստանի բնակչության կայուն բնական աճը»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի ժողովրդագրական քաղաքականությունն ապացուցել է իր արդյունավետությունը եւ այն ընդլայնվել է. երկարաձգվել է մայրական կապիտալի ծրագիրը, հասցեագրված վճարումներ են նախատեսվել առաջին, երկրորդ եւ երրորդ երեխայի ծննդի դեպքում: Նախագահը նաեւ հիշեցրել է հիփոթեքային նոր ծրագրի եւ մանկական բժշկական հաստատությունների վերանորոգման ծրագրի մեկնարկի մասին: