Աշխարհի հինգ հարյուր ամենահարուստ մարդիկ շաբաթվա սկզբից կորցրել են 128 միլիարդ դոլար ԱՄՆ ֆոնդային շուկաներում գրանցված անկման պատճառով։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Ֆոնդային շուկաներում գրանցված անկումն ամենից շատ  հարվածել է ամերիկյան  միլիարդատերերին, որոնք կորցել են 55 մլրդ դոլար։  Միեւնույն ժամանակ, Berkshire Hathaway ներդրումային ֆոնդի ղեկավար Ուորեն Բաֆետի ունեցվածքը փետրվարի 26-ից նվազել է 3,74 միլիարդ դոլարով,  Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ունեցվածքը 3,74 միլիարդով, իսլ Alphabet հոլդինգի ղեկավար Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը կորցրել են համապատասխանաբար 3,1 մլրդ դոլար եւ 3 մլրդ դոլար:

ԱՄՆ հիմնական բորսային ինդեքսները  հինգշաբթի նվազել է պղնձի եւ ալյումինի նոր տուրքեր մտցնելու Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին։  Dow Jones արդյունաբերական ինդեքսը  նվազել է 1.7 տոկոսով եւ հասել  24608 ցուցանիշին։ S&P 500 ցուցանիշը, որը ներառում է ԱՄՆ–ի 500 ամենախոշոր շուկաները, կրճատվել է 1.33 տոկոսով հասնելով 2677–ի, իսկ NASDAQ  էլէկտրոնային  շուկայում նվազել է 1.27 տոկոսով՝ 7180–ի հասնելով։