ԱՄՆ–ի գենետիկները կազմել են ամենամեծ՝ 13 մլն մարդու տոհմածառ՝ հիմնված գենետիկային նվիրված կայքի տվյալների, փոխանցում է Science ամսագիրը։
Կան տոհմածառերի ստեղծման բազմաթիվ առցանց ծառայություններ, որոնք թույլ են տալիս հարազատների մասին տեղեկություն ավելացնել կամ գտնել հեռու բարեկամների մասին տեղեկանալ։ Հետազոտողներն օգտագործել են դրանցից մեկի տվյալների բազան՝ շուրջ 86 մլն պրոֆիլ։ Նրանց հաջողվել է ստեղծել 5 մլն տոհմածառ, որնցից ամենամեծն ընդգրկում էր 1650-2000 թվականների 11 սերունդների 13 մլն մարդու մասին։ Նրանց մեծ մասը Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի բնակիչներ են եղել։
Հետազոտողները հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել տարբեր սոցիալական խմբերի պարագայում։ Այսպես, կանայք ավելի հաճախ են տեղափոխվել, նույնիսկ այլ երկրներում են հաստատվել։ Ամուսինների փնտրման գործընթացի վրա մեծ ազդեցություն է գործել տրանսպորտի զարգացումը՝ եթե 1800–ականներին մարդիկ իրենց զույգերին ընտրում էին 8 կմ ռադիուսի վրա ապրող մարդկանցից, ապա 1950 թվականին այդ ցուցանիշն աճել է մինչեւ 100 կիլոմետր։




























