Ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկան 2017 թվականին գնել է Կիպրոսի քաղաքացիությունը, հայտնում է բրիտանական The Guardian թերթը: Նրա տեղեկություններով՝ Կիպրոսի իշխանությունները Դերիպասկային քաղաքացիություն են տվել հարուստ ներդրողների սխեմայով։
Կիպրական անձնագիր ստանալու գործարարի առաջին փորձը անհաջող էր եղել՝ 2015 թվականին Բելգիայում փողերի լվացման կասկածանքով Դերիպասկայի նկատմամբ իրականացվող հետաքննության պատճառով:
Հետագայում Դերիպասկան վկայագիր էր ներկայացրել բելգիական իշխանությունների՝ իր նկատմամբ հավակնությունների բացակայության մասին: Այսպիսով, օլիգարխը, The Guardian- ի փոխանցմամբ, դարձել է Կիպրոսի քաղաքացիություն ստացած հարյուրավոր ռուսներից եւ ուկրաինացիներից մեկը :
Դերիպասկայի անունը կիպրական փաստաթղթերում հայտնվել է այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ներքին գործերի նախարարությունից քաղաքացիություն ստացած ներդրողների մասին տեղեկություն էր հայցել։ Այսպես, 10 տարվա ընթացքում Կիպրոսում ներդրում կատարելու դիմաց քաղաքացիություն էին ստացել 1685 մարդ։ Կղզին դրա դիմաց ստացել էր 5 մլրդ եվրո։
Դերիպասկան «միլիարդատերեր որսացող» Նաստյա Ռիբկայի դեմ հայց է ներկայացրել (ֆոտո)
Դերիպասկան լքել է EN+ Group-ի նախագահի պաշտոնը




























