News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օլեգ Դերիպասկայաի ներկայացուցիչը պատմել է, որ միլիարդատերը Նաստյա Ռիբկայի եւ Ալեքս Լեսլիի դեմ դատարան է դիմել իր մասնավոր կյանքի տեղեկության տարածման համար:

Այս հայցը «Ռոսկոմնադզորի» կողմից ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործի հետաքննության արգելափակման պատճառ է դարձել, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ընդ որում Նավալնին գործի մասնակից չէ, դատարանը «Ռոսկոմնադզորին» պարտադրել է արգելափակել նրա հետաքննության հասանելիությունը մինչեւ վեճի կարգավոումը:

 «Դատարան հայց է ներկայացվել Անաստասիա Վաշուկեւիչի, այսինքն՝ Նաստյա Ռիբկայի եւ Ալեքսանդր Կիրիլովի, այսինքն՝ Ալեքս Լեսլիի դեմ, որոնք սոցցանցերում տեղադրել են մասնավոր լուսանկարներ, որոնցում Օլեգ Դերիպասկան է, ինչպես նաեւ նրա գաղտնի արված խոսակցությունների ձայնագրությունները, որտեղ բացահայտվում են նրա անձնական կյանքի մանրամասները», — ՌԲԿ-ին պատմել է Դերիպասկայի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ գործարարը անձնական տեեղկատվության հրապարակման համար թույլտվություն չի տվել եւ  բացատրել է, թե ինչ կապ ունի այս գործի հետ Նավալնին:

 «Հայցով Նավալնին պատասխանող կողմ չէ՝ չնայած, որ նա անօրինական կերպով օգտագործել է Դերիպասկայի մասնավոր կյանքի տեղեկությունները», — ասել է զրուցակիցը:

«Քանի որ լրատվամիջոցները նկատել էին Նավալնիի տեղեկատվական հարձակումը եւ սկսել էին օրենքը խախտելով վերատպել մասնավոր նկարները եւ կիսվել Նավալնիի հոլովակով, դատարանը «Ռոսկոմնադզորին» պարտադրեց արգելափակել համապատասխան էջերի մուտքը մինչեւ գործի ըստ էության լուծումը», — ասել է Դերիպասկայի ներկայացուցիչը:

Փետրվարի 8-ին Նավալնին հրապարակել էր իր հետաքննությունը: Դրանից հետեւում էր, որ փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն Օլեգ Դերիպասկայի հետ հանգստացել է Elden զբոսանավում:

Հետաքննությունը հիմնվել էր Instagram-ում Նաստյա Ռիբկայի հրապարակումներով, որը եղել էր զբոսանավում եւ իր «Օրագիր՝ միլիարդատիրոջ գայթակղությամբ» գրքի տվյալներով:

Պրիխոդկոն հայտարարել է, որ Նավալնիի դեմ դատարան չի դիմելու:

 Դերիպասկան Նավալնիի հրապարակումից հետո ասել էր, որ այդ ամենը սուտ է:

Նաստյա Ռիբկան հայցի մասին մեկնաբանություն չի տվել:

«Ռոսկոմնադզորի»՝ Նավալնիի հետաքննությունից տեղեկատվության ջնջելու պահանջից հետո, Ռիբկան Instagram-ում գրել էր, որ «ատում եմ, երբ իմ տղամարդիկ վիճում են», քանի որ «Սերգեյը եւ Օլեգը փակել են Ալեքսեի կայքը», իսկ տեսաուղերձում խնդրել էր  «չկիսել ոչ ինձ, ոչ Ռուսաստանին».

Ավելի ուշ հայցի մասին իր դիրքորոշման վերաբերյալ, ինչպես նաեւ, որ Դերիպասկայի եւ Պրիխոդկոյի հետ զբոսանավում լինելու հարցին՝ Նաստայն ասել է, որ դատարան դիմելու Դերիպասկայի հնարավոր պատճառը «խանդն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ