Ռուսաստանում ավիադեբոշի համար վճարվող տուգանքը կարող է 10 անգամ ավելացվել՝ հասնելով 20-40 հազար ռուբլու։ Նաեւ կարող է առանձին պատիժ սահմանվել օդանավում մանր խուլիգանության համար՝ 30-50 հազար ռուբլի բռնագանձմամբ, գրում է «Իզվեստիան»։

Պարբերականը հայտնում է, որ համապատասխան օրինագիծը ներկայացրել է Ռուսաստանի արդարադատության նախարարությունը, իսկ օրենսդրական գործունեության խորհրդարանական հանձնաժողովը նախատեսում է քննարկել եւ հավանություն տալ այդ օրինագծին։

Մասնավորապես, օրինագծով առաջարկվում է օդանավի հրամանատարի օրինական հրամանները չկատարելու դեպքում՝ օդանավում չծխելու կամ ամրագոտիները կապելու մասին, տուգանել ուղեւորին 20-40 ռուբլով, ներկայումս այդ տուգանքի չափը 2-5 ռուբլի է։ Ընդ որում,օրինագծով հնարավոր է սահմանվի վարչական պատիժ՝ 15 օր կալանքի տեսքով։

Բացի այդ, Արդարադատության նախարարությունն առաջարկում է ինքնաթիռում ագրեսիվ պահվածքի համար պատիժը սահմանել 30-50 հազար ռուբլի՝ կալանքի հնարավորությամբ՝  500-1000 ռուբլու փոխարեն։

Հիշեցնենք, որ 2017 թվականի գարնանը քրեական պատասխանատվություն էր սահմանվել ինքնաթիռում հասարակական կարգը խախտելու համար՝ 300-500 հազար ռուբլու չափով տուգանք կամ 5 տարվա ազատազրկում։

Ավելին օրինագծով նախատեսվում է 10 անգամ ավելացնել ինքնաթիռում լուսա- կան տեսանկարահանման, ինչպես նաեւ հեռախոսից օգտվելու կանոնների խախտման համար տուգանքը՝ հասցնելով մինչեւ 1000 ռուբլու։