ԱՄՆ-ն այլ երկրների՝ այդ թվում նաեւ Ռուսաստանի, ներքին գործերին միջամտելու հարուստ ավանդույթ ունի, դա գաղտնիք չէ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է« ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հավանաբար քաղաքավարի չէր լինի մեկնաբանել ԱԳՆ-ի հայտարարությունները: Իսկ այն, որ Միացյալ Նահանգներն այլ երկրների՝ այդ թվում նաեւ Ռուսաստանի, ներքին գործերին եւ ընտրական գործընթացներին միջամտելու հարուստ ավանդույթ ունեն, ոչ մեկի համար գաղտնիք չէ, եւ դա խոստովանում են նույնիսկ ամերիկացիները»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ գերատեսչությունը ֆիքսում է Ռուսաստանում նախընտրական գործընթացներին ԱՄՆ-ի միջամտության փորձերը:
ԱՄՆ-ն այլ երկրների ներքին գործերին միջամտելու հարուստ ավանդույթ ունի. Պեսկով
Հասանելի է
русскийԹեմա




























