Մոսկվան Վաշինգթոնին առաջարկել է կազմակերպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՖԱՆ-ը:
«Նման շփումն օգտակար կլիներ: Հարցերը, որոնք անհրաժեշտ է քննարկել, միայն բազմապատկվում են: Մենք ամերիկյան կողմին համապատասխան առաջարկ ենք փոխանցել, պատասխանի ենք սպասում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռյաբկովը:
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարարը ներկայումս շրջագայում է աֆրիկյան երկրներում: Լավրովը կայցելի Եթովպիա, Զիմբաբվե, Մոզամբիկ, Նամիբիա եւ Անգոլա:




























