Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը պաշտոնական ընթացակարգի շրջանակներում Բունդեսթագին առաջարկել է Անգելա Մերկելին նշանակել դաշնային կանցլեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահը Բունդեսթագին ուղղված իր ուղերձում Գերմանիայի սահմանադրության 63-րդ պարբերության համաձայն առաջարկել է Անգելա Մերկելին ընտրել դաշնային կանցլեր։ Երբ նա կընտրվի, կորոշի Բունդեսթագը»,-նշված է նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Այս քայլը ձեւական բնույթ է կրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, երեք կուսակցություններ` պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միությունները, ինչպես նաեւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) համաձայնել էին կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ: