«Պետական պարգեւների եվ պատվավոր կոչումների մաuին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի նախապատրաստումը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով։ Այս մասին մարտի 5-ին՝ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հիշյալ օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, օրենքում նշված է, որ պետական պարգեւներով, կոչումներով եւ մեդալներով կարող է պարգեւատրել հանրապետության նախագահը։ Իսկ հիմնական օրենքի նոր տարբերակի համաձայն` պետական պարգեւներով կամ պատվավոր կոչումներով պարգեւատրելու համար միջնորդելու իրավունք կստանան վարչապետը, ինչպես նաեւ Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները: Առաջարկվում է համապատասխանեցնել օրենքը սահմանադրությանը:
Բացի այդ, առաջարկվում է վերացնել ազգային հերոսի կոչումը եւ ստեղծել նոր մեդալ` «Հանրապետության մեդալ»: Այս մեդալով պարգեւատրված ցանկացած մարդ մեխանիկորեն ազգային հերոս կհամարվի՝ ստանալով նախկինում տրված բոլոր արտոնությունները:
Պետական-իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին: Դեմ քվեարկեց միայն «Ելք» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը:




























