Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարում, որ օրհներգի խոսքերը պետք չէ համապատասխանեցնել գենդերային չեզոքության սկզբունքներին: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ավելի վաղ գերմանական կառավարության՝ գենդերային հավասարության հարցերով հանձնակատար, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Քրիսթին Ռոզե-Մյորինգը կոչ էր արել փոփոխություններ կատարել Գերմանիայի օրհներգում` այն գենդերապես չեզոք դարձնելու համար: Նա առաջարկել էր «հայրենիք» բառը փոխարինել «ծննդավայր» բառով (heimatland բառը՝ vaterland-ի փոխարեն), իսկ «եղբայրական» բառը՝ «խիզախ»-ով (couragiert -ը՝ bruederlich-ի փոխարեն): Պաշտոնյան որպես դրական օրինակ նշել է Ավստրիայի եւ Կանադայի փորձը, որտեղ վերջերս օրհներգի խոսքերը փոփոխվել էին գենդերային հավասարության համար:
Մերկելը դեմ է Գերմանիայի օրհներգը «գենդերապես չեզոք» դարձնելու գաղափարին
Հասանելի է
русскийՏեղադրություն




























