ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մարտի 5-ի կեսօրից սպասվում է տեղումների դադար, 6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 50 բեռնատար, 50 մարդատար ավտոմեքենա: